Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախկին քաղբանտարկյալը պայքարում է նաև Ստրասբուրգում

Նախկին քաղբանտարկյալը պայքարում է նաև Ստրասբուրգում
05.10.2013 | 11:44

Էլեկտրոնային փոստով ստացած նամակի լուսանկարը ցույց է տալիս, որ արտագաղթելուց հետո էլ մեր շատ հայրենակիցներ փորձում են իրենց ուժերի ներածին չափով պայքարել Հայաստանում տիրող ապօրինությունների դեմ:

Հայտնի է, որ օրերս Սերժ Սարգսյանի՝ Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ Եվրոպայի խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպել Ֆրանսիա արտագաղթած հայերը: Նրանցից մեկն էլ 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո կալանավորված քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանն է: Էջմիածինցի Գևորգ Մանուկյանը ընդդիմության ակտիվիստներից էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը): Գևորգն ազատ արձակվեց 2009թ. հունիսի 19-ին, ԱԺ հայտարարած համաներմամբ: Շուրջ մեկ տարի է, ինչ նա գտնվում է Ստրասբուրգում: Գևորգ Մանուկյանի՝ էլեկտրոնային փոստով մեզ հասցեագրած նամակի պատճենը ներկայացնում ենք՝ առանց մեկնաբանության:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ